Հայաստանում առաջին Customer Experience կոնֆերանսը | CXAA | CX Association of Armenia

Վերջին հոդվածները

📰
CX առանց սահմանների. CXAA-ի և ICXA-ի համագործակցության մեկնարկը
Ուրախությամբ տեղեկացնում ենք Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիայի և International Customer Experience Awards (ICXA)–ի համագործակցության մեկնարկի մասին։ICXA–ը համաշխարհային հեղինակություն վայելող ամենամյա մրցանակաբաշխություն է, որն ուղղված է հաճախորդների փորձառության ոլորտում իրականացվող ամենաարդյունավետ նախաձեռնությունների, ընկերությունների և մասնագետների ճանաչմանն ու խրախուսմանը։ICXA–ը միավորում է ոլորտի առաջատար ընկերություններին, փորձագետներին և CX պրոֆեսիոնալներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով լավագույն փորձի տարածմանն ու համագործակցության նոր հարթակների ստեղծմանը։Այս համագործակցությունը երկու կողմերի համար կարևորագույն քայլ է միջազգային փոխգործակցության ընդլայնման, Հայաստանում հաճախորդակենտրոն մշակույթի զարգացման և հայկական CX համայնքի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում։Երկկողմ համագործակցությունը կնպաստի հայկական CX համայնքի տեսանելիության բարձրացմանը միջազգային հեղինակավոր հարթակներում, նոր գործընկերային կապերի ստեղծմանը, միջազգային լավագույն փորձի և գործիքների կիրառմանը տեղական մակարդակում։Նշենք, որ Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Շուշանիկ Ղալթախչյանը արդեն իսկ հանդես է եկել որպես ժյուրիի անդամ ICXA–ի կողմից կազմակերպված 2020 և 2021 թվականների մրցանակաբաշխություններին՝ գնահատելով մասնակիցների ներկայացրած նախագծերը միջազգային չափանիշներով։
Շուշանիկ Ղալթախչյանի CX MASTERCLASS-ը համախմբեց հաճախորդի փորձառության ոլորտի 37 մասնագետներին
Շուշանիկ Ղալթախչյանի CX MASTERCLASS-ը համախմբեց հաճախորդի փորձառության ոլորտի 37 մասնագետներին
Հունիսի 18-19-ին Երևանում Customer Experience Association Armenia (CXAA)-ի նախաձեռնությամբ կայացավ «CX MASTERCLASS»-ը՝ CX փորձագետ և հավաստագրված հոգեբան Շուշանիկ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Միջոցառումը SOLD OUT էր և միավորել էր 14 կազմակերպությունների 37 մասնակիցների 9 տարբեր ոլորտներից՝ արտադրական, բանկային, հեռահաղորդակցության, կլինիկական և խորհրդատվական ծառայությունների և այլն։